ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Գողը գողից գողացա՞վ

Գողը գողից գողացա՞վ
12.12.2015 | 10:10

Անկարան հրաժարվում է Դամասկոսի իշխանություններին վերադարձնել Թուրքիայի հետ սահմանին մաքսանենգներից բռնագրավված սիրիական արվեստի գործերն ու արժեքները՝ Reuters-ի հաղորդմամբ՝ ասել է Սիրիայի Հնությունների և թանգարանների գլխավոր վարչության ղեկավար Մամուն Աբդուլքարիմը:
«Թուրքական կառավարությունը հրաժարվում է գրանցել (բռնագրավված օբյեկտները): Ոչ մի տեղեկություն, ոչ մի լուսանկար»,- մեջբերում է նրա խոսքը գործակալությունը: Թուրքական իշխանությունները «մեզ ասացին, որ չեն կարող դա անել»՝ իրենց գործողությունները հիմնավորելով օրենքի սահմանափակումներով, նշել է նա: Ըստ Աբդուլքարիմի՝ թուրք սահմանապահները բռնագրավել են Սիրիայի թանգարաններից և հնագիտական պեղումներից ԴԱԻՇ-ի գրոհայինների գողացած 2 000 առարկա: Գերատեսչության ղեկավարը նշում է, որ, ի տարբերություն հարևան երկրների՝ Թուրքիան հրաժարվում է Դամասկոսի հետ համագործակցել արժեքների գրանցման և վերադարձի հարցում: Գործը բարդ է նաև Իսրայելի հետ Թել-Ավիվի և Դամասկոսի հարաբերությունների բացակայության պատճառով, հավելել է նա: Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչը, իր հերթին, չի համաձայնվել Աբդուլքարիմի հայտարարությունների հետ՝ դրանք անվանելով «անհիմն» և «քաղաքական»: Նրա խոսքերով՝ ազգային սահմանամերձ ծառայության աշխատակիցները «վերջերս հրահանգավորվել են այդ հարցով և բոլոր բռնագրավված արվեստի առարկաները վերադարձվում են այն երկրների հաստատություններ, որտեղից բերվել են»:

Դիտվել է՝ 1435

Մեկնաբանություններ